Ս.թ. մայիսի 23-ին տեղի ունեցավ ԵՄ Միգրացիայի և ապաստարանի թեմատիկ ծրագրով համաֆինանսավորված ծրագրի շրջանակներում ՏՀԶԿ-ի (OECD) Զարգացման կենտրոնի կողմից իրականացրած «Հանրային քաղաքականության, միգրացիայի և զարգացման փոխկապվածությունը Հայաստանում» զեկույցի ներկայցումը:
Զեկույցը վերաբերվում 2013-2016թթ. ընթացքում աշխարհի 10 տարբեր երկրներում՝ այդ թվում նաև Հայաստանում իրականացված ուսումնասիրությունը:
Միջոցառմանը ներկա էին ՏՀԶԿ-ի (OECD) Զարգացման կենտրոնի, ՀՌԿԿ-ի, ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ, ՀՀ ԱՎԾ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, միջազգային և հասարական բազմաթիվ կազմակերպությունների ներկայցուցիչներ:
Միրոցառման նպատակն էր ծանոթացնել մասնակիցներին ինչպես տարբեր ընտրված երկրներում ուսումնասիրություններով արձանագրված համեմատական տվյալներին, այնպես էլ Հայաստանին վերաբերող արդյունքներին:
Հայաստանի վերաբերյալ զեկույցն մասնավորապես անդրադառնում էր միգրացիան բնութագրող տարբեր ցուցանիշների՝ արտագաղթի, դրամական փոխանցումների և վերադարձի միգրացիայի ազդեցությունների քաղաքականության առանձին 4 ոլորտների` աշխատաշուկայի, գյուղատնտեսության, կրթության, ներդրումների և ֆինանսական ծառայությունների վրա:
ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ պետ պրն. Գ. Եգանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ինչպես նաև վարեց երկրորդ նստաշրջանը, որը վերաբերվում էր Հայաստանում հանրային քաղաքականություններին, միգրացիային և զարգացմանը: