ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՈՒսումնական այց Վիեննա՝ Պրահյան գործընթացի շրջանակներում

2017-04-10

Ս. թ.  ապրիլի 10-ից 12-ը ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը Լեհաստանի ներքին գործերի և կառավարման նախարարության և Ավստրիայի ներքին գործերի նախարարության հրավերով մասնակցեց Վիեննայում Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպված ուսումնական այցին:

Այցի օրակարգում ընդգրկված թեմանների առանցքը անկանոն միգրացիայի դեմ պայքարն էր: Հանդիպումներ էին կազմակերպվել միգրացիայի և ապաստանի ոլորտում կարևորագույն տեղական և միջազգային դերակատարների հետ: Այցը հնարավորություն տվեց խորացնել գիտելիքները ինչպես տեսական և քաղաքական հարթության վրա, այնպես էլ՝ կիրառական: Վերջինիս հետ կապված ուշագրավ էր հատկապես անօրինական միգրանտների ռիսկի խմբի անձանց նույնացման փորձը: