ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միջազգային կոնֆերանս Ռիգայում

2017-04-04

 2017թ-ի մարտի 22-23-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետը մասնակցեց ,,Անկանոն կարգավիճակում գտնվող միգրանտներին, ում վերադարձը կամ արտաքսումը հետաձգվում է ԵԱՀԿ-ի պարտավորությունների, միջազգային իրավական նորմերի և լավագույն փորձի համաձայն” թեմայով միջազգային  կոնֆերանսին: Միջոցառումը կազմակերպվել էր ԵԱՀԿ գրասենյակի և Լատվիայի Հանրապետության քաղաքացիության և միգրացիայի հարցերով վարչության կողմից:  Կոնֆերանսի ընթացքում OSCE տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների և փորձագետների կողմից ներկայացվեցին և քննարկվեցին անկանոն կարգավիճակում գտնվող միգրանտների կամավոր կամ հարկադիր վերադարձի հետաձգմանն առնչվող կարգավորման փորձառությունը: