ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Առաջին եռամսյակային հանդիպումը «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագրի շրջանակներում

2017-03-24

    

 Սույն թվականի մարտի 23-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Վերաինտեգրման քաղաքականություն վերադարձող հայ միգրանտների համար» ծրագրի համակարգման եռամսյակային 1-ին հանդիպումը, որի ընթացքում ծրագրի թիմը մանրամասն ներկայացրեց իրականացված քայլերը, գործունեությունը և ստացված արդյունքները:

 ՀՀ համապատասխան նախարարությունների ներկայացուցիչները, նույնպես, հրավիրված էին մասնակցելու հանդիպմանը:

 Պարոն Ժան-Դոմինիկ Ֆաբրին, ծրագրի և OFII-ի հայկական ներկայացուցչության տնօրենը, հակիրճ ներկայացրեց Ֆրանսիայի հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն համագործակցության վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: Մասնակիցները, տեղեկացվեցվելով ընթացիկ նախապատրաստական գործողությունների մասին, պատրաստակամություն հայտնեցին հարկ եղած դեպքում օժանդակություն ցուցաբերել:

Մանրամասներ` այստեղ https://www.facebook.com/TIAproject/?fref=ts