ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի և մարդու իրավունքների աշխատանքային խմբի հանդիպում

2017-02-16

 Ս.թ. փետրվարի 15-17-ը Կիպրոսի Նիկոսիա քաղաքում ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը մասնակցում է Միգրացիայի և մարդու իրավունքների աշխատանքային խմբի հերթական` երկրորդ հանդիպմանը:

 ԵԽ մարդու իրավունքների ղեկավար Կոմիտեն (CDDH) ստեղծել է բնակչության տեղաշարժերի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով աշխատանքային խումբ (CDDH-MIG), որի նպատակն է համապատասխան փաստաթղթի մշակումը: Աշխատանքային խումբը բաղկացած է 10 անդամներից, այդ թվում և Հայաստանի ներկայացուցչից: Աշխատանքային խմբի 1-ին հանդիպումը տեղի է ունեցել 2016թ-ի սեպտեմբերի 14-16-ը Ստրասբուրգում: Ծրագրվում է 2017թ.-ի ընթացքում ունենալ ևս 2 հանդիպումներ, որոնց ժամանակ ավարտին պետք է հասցվի փաստաթղթի մշակումը: