ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տրվեց ծրագրի մեկնարկը

2017-02-01

    

 Միգրացիայի բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության հիմք է դրվել շուրջ 10 տարի առաջ, ավելի ճիշտ 2008 թ., երբ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման ազգային գրասենյակի /OFII/ հետ սկսեցինք իրականացնել ,,Ինստիտուցիոնալ աջակցություն միգրացիոն գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածման և համագործակցություն Հայաստան վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման հարցերում,, խորագրով ծրագիրը: Եռամյա այս ծրագրի նպատակն էր ՀՀ քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացումը օրինական միգրացիայի հետ կապված հարցերում և դրանով իսկ Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելումը:

 2011թ. հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում «Շարժունակության շուրջ գործընկերության» Եվրամիության (10 անդամ երկրների) և Հայաստանի Հանրապետության միջև համատեղ հռչակագրի ստորագրումը ԵՄ-ի և մասնավորապես Ֆրանսիայի հետ միգրացիոն հարցերով համագործակցության առավել լայն և խորացված հնարավորություններ ստեղծեց:

 Հռչակագրի շրջանակներում առաջին կիրառական ծրագիրը «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, կենտրոնանալով վերաինտեգրմանն ուղղված  միջոցառումների վրա» իրականացվեց 2012-2016թթ. ԵՄ-ի ֆինանսավորմամբ և 8 անդամ երկրների մասնակցությամբ, որոնցից աջատար երկիրը (leading country) հանդիսանում էր Ֆրանսիան ի դեմս՝ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի: 

 Մեկնարկվող նոր ծրագիրը 3-րդ խոշորածավալ ծրագիրն է, որն իրականացվում է OFII-ի հետ համատեղ, այս անգամ օգտագործելով ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության հնարավորություն /Mobility partnership facility/ ֆինանսական գործիքը: