ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպում Մինսկում

2016-12-12

    

 Ս/թ դեկտեմբերի 7-8-ը տեղի ունեցավ Արևելյան գործընկերության շրջանակներում ձևավորված միգրացիայի և ապաստանի հարցերով գործող հարթակի հերթական հանդիպումը, որն   անցկացվում  էր  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները:

 Միջոցառման նպատակն էր ծանոթանալ Արևելյան գործընկերության երկրների միգրացիոն ռազմավարություններին, դրանց մշակման հիմնական տարրերին, նպատկներին, ԳԾ-ների իրականացման, մոնիթորինգի և գնահատման ընթացակարգերին: Հանդիպման ընթացքում Մ. Ալլահվերդյանը ներկայացրեց 2017-2021թթ. ՀՀ միգրացիայի քաղաքականության ռազմավարության նախագիծը: