ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ-ի տարածաշրջանային առաքելության ղեկավարի այցը ՄՊԾ

2016-11-23

    

 Ս.թ. նոյեմբերի 23-ին ՄԱԿ ՓԳՀ-ի տարածաշրջանային առաքելության ղեկավար տիկին Սիմոնա Վոլկեն այցելեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայություն: Հանդիպման ընթացքում ՄՊԾ ղեկավարը խոսեց ապաստանի և փախստականներին ոլորտում իրականացված մի շարք փոփոխությունների մասին: Մասնավորապես ներկայացրեց <Փախստականների և ապաստանի մասին> ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> 2015թ. դեկտեմբերի 16-ի օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերը, ներկայումս մշակվող 2017-2021 թթ. միգրացիոն պետական ռազմավարությունը, որի գերակա խնդիրներից մեկը վերաբերվում է ապաստանի և փախստականների հիմնախնդիրներին, փախստական ճա­նաչ­ված և  ապաստան ստա­ցած անձանց և երկարա­ժամկետ միգրանտ­ների ՀՀ-ում ինտեգրման հայեցակարգը և ոլորտին առնչվող այլ հարցերի: Նա նաև անդրադարձավ ՄՊԾ ապաստան հայցողների հետ ուղղակի առնչություն ունեցող նորանշանակ աշխատակիցների համար վերջերս մշակված նախնական (ներածական) վերապատրաստման ծրագրին, որը հաստատվել է ՄՊԾ ղեկավարի հրամանով և արդեն գործածության մեջ է:

 Տիկին Վոլկեն բարձր գնահատելով փախստականների ու ապաստանի համակարգի կայացման և նրանց հիմնախնդիրները լուծելու Հայաստանի ջանքերը, առանձնահատուկ նշեց նոր աշխատողների համար մշակված նախնական (ներածական) վերապատրաստման ծրագրի կարևորության մասին, որը  մեծ հետաքրքրություն է առաջացրել այլ երկրների այդ ոլորտում զբաղվող մարմինների շրջանում և այն կարող է դառնալ լավագույն փորձ մյուս երկրների համար նույնպես: