ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցությունը խորանում է ICMPD-ի հետ

2016-11-15

    

 Ս. թ. նոյեմբերի 14-ին ՀՀ ՏԿԶՆ Միգրացիոն պետական ծառայություն այցելեցին Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ/ICMPD) գլխավոր տնօրենի տեղակալ Գաբրիելա Աբադոն, ՄՔԶՄԿ-ի Արևելյան երկրների հարցերով տնօրեն Մարտին Փլյումը և ՄՔԶՄԿ-ի բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

 Նրանց Հայաստան այցելության հիմնական նպատակը Հայաստանում ՄՔԶՄԿ-ին դիվանագիտական կարգավիճակի շնորհումն է:  Պրն. Գ. Եգանյանը ողջունելով հյուրերին բարձր գնահատեց ՄՔԶՄԿ-ի հետ արդեն տարիներով հաստատված և ամրապնդված համագործակցությունը տարբեր ծրագրերի շրջանակներում (Պրահյան գործընթաց, Բուդապեշտյան գործընթաց և այլն):

 Նա նաև կարևորեց ներկայումս ՄՔԶՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (ՄԻԲՄԱ) ծրագիրը և դրա շրջանակներում Հայաստանում միգրացիայի կառավարմանը աջակցող տարբեր նախաձեռնությունները: Մասնավորապես, ներկայումս մշակվող ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը, ռեադմիսիայի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, դրամական փոխանցումների ծախսերի համեմատական տվյալների վերաբերյալ կայքի մշակումը և այլն:

 Իր հերթին տիկին Աբադոն շեշտեց Հայաստանի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունը և դրա շարունակականության ու կայունության կարևորությունը, որը կապահովվի նաև երկկողմ կնքվելիք համաձայնագրով: