ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն պրոֆիլների մշակմանը նվիրված աշխատաժողով

2016-10-27

    

Ս. թ. հոկտեմբերի 24-26-ը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ աշխատաժողով Պրահյան գործընթացի Թիրախային նախաձեռնություն 2-ի շրջանակներում: Այն կազմակերպվել էր Լեհաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության  ներքին գործերի նախարարությունների և  Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ/ICMDP) կողմից և  նվիրված էր միգրացիոն պրոֆիլների մշակման աշխատանքերին, էլեկտրոնային քարտեզի արդիականացմանը, ինչպես նաև տվյալների հավաքագրմանը և դրանց վերլուծությանը: Հայաստանից աշխատաժողովին մասնակցում էր ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հ. Չոբանյանը: Նա հանդիպման ընթացքում ներկայացրեց Հայաստանի միգրացիոն պրոֆիլի մշակման հայկական փորձը, ինչպես նաև Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար  ծրագրի շրջանակներում մշակված “Հայաստանի միգրացիոն պրոֆիլի մշակման ուղեցույցը”: