ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության շրջանակներում հանդիպում Ռիգայում

2016-10-31

    

Ս/թ. հոկտեմբերի 27-28-ը  Ծառայության պետի տեղակալ  Իրինա  Դավթյանը    և  Միգրացիոն  քաղաքականության  բաժնի  խորհրդական   Վահան Բախշեցյանը հայկական  պատվիրակության կազմում մասնակցեցին Արևելյան գործընկերության  Միգրացիայի  և ապաստանի հարթակի  փորձագետների  հերթական  հանդիպմանը  որն   անցկացվում  էր  Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: 

Միջոցառման  նպատակն  էր  քննարկել միգրացիայի կառավարման ոլորտում  տեղեկատվական տեխնոլգիաների օգտագործման   հետ  կապված   խնդիրները: Հանդիպման ընթացքում  ներկայացվեցին    Եվրոպական  Միության  երկրներում  գործող  միգրացիոն տեղեկատվական համակարգերը, միգրացիոն  ճգնաժամի    հետևանքով  առաջացած նոր մարտահրավերները    և  այդ   համակարգերի  կատարելագործման  ուղղությամբ ներկայումս  տարվող աշխատանքները: Անդրադարձ  եղավ  նաև  Արևելյան գործընկերության  երկրներում    միգրացիայի կառավարման  գործող   տեղեկատվական համակարգերին  և  դրանց  զարգացման    նպատակով  կատարվող  քայլերին:

Միջոցառման  մասնակիցների  համար  կազմակերպվեց   այցելություն Լատվիայի պետական  սահմանապահ ծառայություն  որտեղ    հնարավորություն  տրվեց  ծանոթանալու  սահմանը  հատող  անձանց   ինքնության ստուգման  նպատակով  կիրառվող  համակարգերին  և  այդ համակարգերի  աշխատանքի  առանձնահատկություններին: