ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերապատրաստման ծրագիր փախստական – փորձագետների համար

2016-10-18

 Մշակութային ժառանգության միջազգային կենտրոնը, Թուրինի քաղաքապետարանի, Թուրինի պոլիտեխնիկական, Վենետիկի Կա Ֆոսկարի և Ճարտարապետական    “IUAV” համալսարանների, “CORILA” ասոցիացիայի և Տարածքային համակարգերի իննովացիայի բարձրագույն ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնում է փախստական - փորձագետների համար մշակութային ժառանգության անվտանգության պաշտպանության “X-Team” վերապատրաստման ծրագիրը (http://www.ichsteam.eu/objectives/):

   “X-Team” ծրագրի նպատակն է վերապատրաստել պատերազմական գործողությունների պատճառով իրենց երկրները լքած այն փախստականներին, ովքեր համապատասխան կրթություն են ստացել (կամ պատերազմի պատճառով այն կիսատ թողել) թանգարանագիտություն, հնագիտություն, ճարտարապետություն, մշակութային ժառանգության պահպանություն և նման այլ մասնագիտություններով:  

 Վերապատրաստման ծրագրի տևողությունը 8 ամիս է: Դասընթացներն անցկացվելու են   Բոսկո Մարենգոյում,  Թուրինում և Վենետիկում:

Ճանապարհի և կեցության բոլոր ծախսերը հոգում են ծրագրի կազմակերպիչները:

   Փախստականի կարգավիճակ ունեցող թեկնածուները մինչև ս.թ. նոյեմբեր ամիսը պետք է ներկայացնեն իրենց կենսագրականները (CV) Սերջիո Օլիվերոյին` olivero@siti.polito.it  էլեկտրոնային հասցեով, կցելով անձը հաստատող  փաստաթղթի և, առկայության դեպքում, կրթության մասին վկայականի/դիպլոմի պատճենները: 

Հարցերի դեպքում թեկնածուները կարող են դիմել Սերջիո Օլիվերոյին նաև հետևյալ հեռախոսահամարներով՝ +39 011 1975 1111, բջջային՝ +39 335 12 73 521:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝

    Synthetic description X-TEAM