ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

OECD-ի եզրափակիչ զեկույց

2016-10-14

    

2016 թվականի հոկտեմբերի 13-14-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի է ունենում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից իրականացվող “Հանրային քաղաքականության, միգրացիայի ու զարգացման փոխհարաբերությունները” ծրագրի եզրափակիչ զեկույցի ներկայացումը: Ծրագիրը իրականացվել է 2013-2016թթ-ի ընթացքում` աշխարհի 10 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Միջոցառման ընթացքում քննարկվելու են ծրագրի հիմնական բացահայտումներն ու քաղաքականության մշակմանը ուղղված առաջարկությունները: ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետը ելույթ կունենա միջոցառման 4-րդ նիստի ընթացքում` “Հանրային քաղաքականություն և վերադարձի միգրացիա” թեմայով: