ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2016-10-03

    

2016թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին պետական մարմինների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից իրականացվող MIBMA ծրագրի ավագ փորձագետ Վարդան Գևորգյանը հիշատակված ծրագրի փորձագիտական խմբի անունից ներկայացրեց գալիք հինգ` 2017-2021թթ. տարիների համար պատրաստված ՀՀ միգրացիոն քաղաքականության ռազմավարության նախագիծը:

Ռազմավարության նախագծում տեղ գտած նպատակները, խնդիրներն ու հիմնական ուղղությունները նախանշվել են ՄԱԿ-ի միջազգային միգրացիայի ու զարգացման բարձր մակարդակի երկխոսությանը (2013թ.) հաջորդած հռչակագրի պահանջների հիման վրա մշակված,  միջազգայնորեն համընդհանուր ճանաչում ստացած, «միգրացիայի համալիր կառավարման» մոդելով սահմանված մոտեցումներով: Ծրագրվում է նիստի ընթացքում ի գիտություն ընդունված փաստաթուղթը հոկտեմբեր ամսին ուղարկել շահագրգիռ մարմիններին կարծիքի: