ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի 10-րդ հանդիպում

2016-07-25

    

 Վերադարձի և վերաինտեգրման ոլորտում միջինստիտուցիոնալ համագործակցության ու համակարգման աջակցությանն ուղղված գործողության շրջանակներում «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը կազմակերպեց Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի 10-րդ հանդիպումը, որը տեղի ունեցավ 2016-ի հուլիսի 22: Հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչները: Զոյա Ստեփանյանը, Արտաքին գործերի նախարարության Եվրոպական բաժնի երկրորդ քարտուղարը և Հայկանուշ Չոբանյանը, Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետը ներկայացրեցին այն հիմնական հարցերը, որոնք քննարկվել էին և նաև այն փորձը, որը նրանք ձեռք էին բերել Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում վերջերս Մոլդովայում կայացած աշխատաժողովի ընթացքում:

   Մանրամասներ` այստեղ  https://www.facebook.com/TIAproject/