ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատաժողով վիզաների դյուրացման գործընթացի վերաբերյալ

2016-07-18

    

Ս. թ. հուլիսի 15-17-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ “ԵՄ-Հայաստան հարաբերությունները վիզաների դյուրացման համատեքստում և Արևելյան գործընկերության մյուս երկրների փորձը” խորագրով աշխատաժողով: Միջոցառումը կազմակերպել էր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը(ACGRC) “Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան”-ի աջակցությամբ:

Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանում խնդրով զբաղվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Ելույթ  ունեցավ ՀՀ-ում եվրամիության պատվիրակության ներկայացուցիչը, Բրյուսելում Եվրոպական կայունություն նախաձեռնության (European Stability Initiative) գլխավոր վերլուծաբանը խոսեց Արևմտյան Բալկաններից մինչև Արևելյան գործընկերության երկրներ վիզաների ազատականացման գործընթացի մասին, Ուկրաինայի և Վրաստանի փորձագետները ներկայացրեցին իրենց երկրների փորձը վիզաների դյուրացումից մինչև վիզաների ազատականացում թեմաներով:

Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետը, ով ներկայացրեց Հայաստանի Հանրապետության փորձը ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման վերաբերյալ: