ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

<Կրոնի հիմքով ապաստանի հայցերը> թեմայով դասընթաց Վրաստանում

2016-07-19

Սույն թվականի հուլիսի 14-15-ը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Թբիլիսիի գրասենյակի կողմից Վրաստանի Հանրապետության Բորժոմի քաղաքում անցկացվեց դասընթաց՝ <Կրոնի հիմքով ապաստանի հայցերը> թեմայով:

Դասընթացը կազմակերպվել էր Վրաստանի Հանրապետության ապաստանի հարցերով զբաղվող լիազոր պետական մարմնի աշխատակիցների համար, որին Հայաստանից մասնակցեցին նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը և <Առաքելություն Հայաստան> բարեգործական հասարակական կազմակերպության իրավաբան Աշխեն Եսայանը:

Վրացի գործընկերները ներկայացրեցին Վրաստանում կրոնի հիմքով ապաստանի հայցերի քննարկման առանձնահատկությունները, արժանահավատության գնահատ-ման մեխանիզմները՝ շեշտադրումը դնելով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից ներկայացված ապաստանի հայցերի քննության վրա:

Թուրքիայի ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի աշխատակից տիկին Սելին Բաղուցուն իր ելույթում անդրադարձավ միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակար-գերին, իսկ Վրաստանի ՄԱԿ ՓԳՀ-ի իրավական հարցերի բաժնի ներկայացուցիչ Զուզաննա Կովալովան՝ կրոնի հիմքով ապաստանի հայցերի գործերով եվրոդատա-րանի նախադեպային իրավունքին:

Պ.Աղաբաբյանը և Ա.Եսայանը վրացի գործընկերների հետ կիսեցին իրենց փորձառությունը:

Այնուհետև մասակիցներն ուսումնասիրեցին և քննարկեցին կրոնի հիմքով ապաստանի 2 հայցեր (գործնական վարժություններ)՝ ներկայացնելով իրենց տեսակետն այդ գործերի վարման և իրավական գնահատականի տրման վերաբերյալ: