ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Իտալական CISP ՀԿ-ի համաժողովը միգրացիայի և զարգացման միջև առկա կապի վերաբերյալ

2016-06-21

    

Ս.թ. հունիսի 21-ին «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե» (CISP) իտալալական կազմակերպությունը «Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար» ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպել էր համաժողով: Նպատակ ունենալով բարձրացնել միգրացիայի և զարգացման միջև առկա կապի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը` համաժողովին հրավիրվել էին լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Լրագրողներին ներկայացվեցին ծրագրի արդյունքները երկու բաղադրիչների մասով` բիզնես ծրագրերի ֆինանսավորման միջոցով Լոռու մարզի տնտեսական զարգացման և միգրացիա և զարգացում կապի ապահովմանն ուղղված պետական քաղաքականության մշակման հետ կապված: Վերջինիս առնչությամբ CISP ՀԿ-ի երկրի ներկայացուցիչ Քրիստինա Հայրապետյանը նշեց, որ միգրացիայի ներուժի օգտագործման միջազգային փորձին ծանոթացման նպատակով փոխայցելություններ են կազմակերպվել Էկվադոր, Վրաստան և Ֆիլիպիններ:

ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանը դրական գնահատեց իտալական CISP ՀԿ-ի ու միգրացիոն պետական ծառայության միջև համագործակցությունը: Նրա խոսքով` ծրագրի շրջանակում ձեռքբերված խորհրդատվական աջակցության հիման վրա ՀՀ միգրացիայի պետական կարգավորման ռազմավարության և դրա իրականացման 2017-2021թթ. գործողությունների ծրագրում միգրացիա և զարգացում փոխազդեցության ապահովումը նախանշվում է որպես առանձին գերակա ուղղություն: