ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում Պրահյան գործընթացի շրջանակներում

2016-06-17

Լեհաստանի ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի և կառավարման նախարարության հրավերով ՀՀ ՏԿԶՆ ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը մասնակցեց ս. թ. հունիսի 15-16-ին Լեհաստանի Կրակով քաղաքում  Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպված միգրացիոն քաղաքականության մշակման համար պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը:

Նիստի ընթացքում, քննարկում ծավալվեց 2016թ. սեպտեմբերին Սլովակիայում նախատեսվող նոր` 3-րդ նախարարական կոնֆերանսին ներկայացվելիք հռաչակագրի նախագծի շուրջ:

Առանձին նստաշրջաններ էին նվիրված երկրների միգրացիոն պրոֆիլների մշակման մեթոդոլոգիային, մոտեցումներին և պրակտիկային, ինչպես նաև Պրահյան գործընթացի տարածաշրջանում միգրացիոն իրավիճակին:

Միաժամանակ, 2017-2021թթ. համար միգրացիայի ոլորտում առանձնացված հինգ գերակա ուղղությունների վերաբերյալ  հանդիպման մասնակից երկրները մատնանշեցին իրենց երկրների համար առավել արդիական երեք ուղղությունները:

Բացի այդ, Հ. Աբրահամյանը հարցազրույց տվեց Պրահյան գործընթացի դերի և դրանում Հայաստանի մասնակցության շուրջ, որը կտեղադրվի գործընթացի պաշտոնական կայքէջում (https://www.pragueprocess.eu):