ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ԵՄ հետընդունման համատեղ հանձնաժողովի երրորդ հանդիպումը

2016-06-15

    

2016թ. հունիսի 14-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան հետընդունման համատեղ հանձնաժողովի երրորդ հանդիպումը: ԵՄ-ի կողմից ներկայացված նիստի համանախագահն էր Դեն Ռոտենբերգը, Եվոպական հանձնաժողովիՄիգրացիայի և ներքին գործերի Գլխավոր տնօրի նությունից, իսկ հայկական կողմից` Միգրացիոն պետական ծառայության պետ` Գագիկ Եգանյանը: Նիստը անցավ փոխադարձ կառուցողական մթնոլորտում: Քննարկվեցին ռեադմիսիային վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում ռեադմիսիայի շրջանակում ստացված հայցերի վիճակագրությունը,  տեղեկություններ տրամադրվեցին ՀՀ և ԵՄ միջև  առանց  թուլտվության  բնակվող  անձանց   հետընդունման (ռեադմիսիայի) մասին  համաձայնագրի  կիրարկման արձանագրությունների  կնքման  գործընթացների վերաբերյալ: FRONTEX-ի (ԵՄ սահմանների կառավարման գործակալության) ներկայացուցչի կողմից էլ առաջարկվեց հայկական կողմի համար իրականացնել անձանց վերադարձի ընթացքում ուղեկցող անձնակազմի վերապատրաստման դասընթաց: