ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Միգրացիա և զարգացում» համաշխարհային գագաթաժողովի (GMDF) տարեկան հանդիպումը Ժնևում

2011-12-01

Ս/թ դեկտեմբերի 1-2-ը Ժնևում կայացել  է << Միգրացիա և զարգացում>> համաշխարհային գագաթաժողովի տարեկան եզրափակիչ հանդիպումը ը: «Միգրացիա և զարգացում»  համաշխարհային գագաթաժողովի առաջին հանդիպումը կայացել  է առել 2006թ-ին, որն իր մեջ է ներառում քննարկումներ երկու հիմանկան ուղղություններով` քաղաքացիական հասարակության օրեր և կառավարությունների  գագաթաժողով: Վերջինիս մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարական պատվիրակություններ:  Այս տարի Հայաստանի պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը: ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը դեկտեմբերի 2-ի նիստի ընթացքում հանդես  է գալու ելույթով: