ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փախստականների վերաբնակեցման հարցերով հանդիպում Ստոկհոլմում

2016-06-06

    

2016 թվականի հունիսի 2-3-ը ԵՄ Արևելյան Գործընկերության <Միգրացիայի և ապաստանի հարթակ>-ի շրջանակներում Ստոկհոլմում տեղի ունեցավ  փորձագետների հանդիպում` փախստականների վերաբնակեցման հարցերով:

 Միջոցառման կազմակերպիչներն էին Շվեդիան և Հայաստանը: Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ Արա Մարգարյանը: Հայաստանի կողմից բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը: Մասնակիցներն ունկնդրեցին փախստականների վերաբնակեցման հարցերով Շվեդիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, ՄԱԿ ՓԳՀ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության, ԵՄ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների ելույթները փախստականների վերաբնակեցման ընթացակարգերի վերաբերյալ:

  Համաձայն օրակարգի` հանդիպման 2-րդ և 3-րդ նիստերը վարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության ԵՄ բաժնի վարիչ Արա Մարգարյանը, իսկ ՀՀ ՏԿԶԻՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը մասնակցեց Արևելյան գործընկերության երկրներում փախստականների վերաբնակեցման համակարգի ներդրման հարցերով քննարկումներին` ներկայացնելով Հայաստանում առկա վիճակը և հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրները: