ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Սեմինար-քննարկում ՀՀ հյուպատոսների համար

2016-05-20

    

Սույն թվականի մայիսի 19-ին Վիեննայում ԵՄ «ԹիրախայինՆախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում ՀՀ հյուպատոսության ծառայողների համար կազմակերպվեց Հայաստանում իրականացվող վերադարձի և վերաինտեգրման ծրագրերին, ինչպես նաև Ռեադմիսիայի մասին պայմանագրով նախատեսված վերադարձի և վերաինտեգրման հնարավորություններին նվիրված սեմինար-քննարկում:

Սեմինարը կազմակերպվել էր Միգրացիայի և Ինտեգրման Ֆրանսիական գրասենյակի կողմից ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ:

Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան ԱրմանԿիրակոսյանը:Զեկույցներով հանդես եկան Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը և ԵՄ Թիրախային Նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի ղեկավար ՏիգրանուհիՏարախչյանը:

Սեմինարին մասնակցեցին նաև Ավստրիայի Հանրապետությունում, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Բելգիայի Թագավորությունում, Չեխիայի Հանրապետությունում և Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունների հյուպատոսները:

Սեմինարի ընթացքում քննարկվեցին հարցեր կապված ՀՀ-ում միգրացիայի ներկա իրավիճակի, ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման, Ռեադմիսիայի համաձայնագրի, օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների վերադարձի գործընթացի դյուրացման հետ: Ներկայացվեցին «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը և իրականացվող գործողությունները, ինչպես նաև «Տունդարձ» տեղեկատվական ինտերնետային համակարգը:

Սեմինարի մասնակիցներին բաժանվեցին տեղեկատվական թերթոններ և պաստառներ հյուպատոսական բաժիններում ներկայացնելու և տարածելու համար: