ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը Թեհրանում

2016-05-20

    

Ս/թ մայիսի 18-ից 19-ը Թեհրանում տեղի ունեցավ Բուդապեշտյան գործընթացի «Մետաքսե ճանապարհ տարածաշրջան» աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը: Հանդիպման թեման վերաբերում էր միջազգային պաշտպանությանը և փախստականների իրավունքների հարգմանը: Այն նպատակ ուներ գերակայություններ սահմանել միջազգային պաշտպանության ոլորտում «Մետաքսե ճանապարհ գործընկերության» ծրագրի կոնկրետ գործառնական և տեխնիկական կիրառման համար: Հանդիպմանը մասնակցում էին 30 երկրի և մոտ 10 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր ՄՊԾ աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Քննարկման ենթակա հարցերը վերաբերում էին ապաստանի ոլորտում ներկայիս միտումներին և հոսքերին, ապաստան հայցողներին տրամադրվող օգնությանը, պաշտպանության գլոբալ և տարածաշրջանային ձևաչափերին` ներառյալ երկարաժամկետ լուծումները, կարգավիճակի որոշումը, փախստականների և ընդունող երկրների իրավունքներն ու պարտականությունները:

 Հանդիպման շրջանակներում կազմակերպվել էր նաև ուսուցողական այց Թեհրանի հարավում գտնվող ուսումնական կենտրոն և դպրոց աֆղանացի փախստականների համար, որոնք Իրանում բավականին մեծ թիվ են կազմում: