ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2016-05-17

    

2016թ. մայիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին պետական մարմինների ներկայացուցիչներից բացի մասնակցում էին նաև միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց ՀՀ միգրացիայի պետական կարգավորման ռազմավարության և դրա իրականացման 2017-2021թթ. գործողությունների ծրագրի նախագիծը: Նա նշեց, որ 2016թ.-ը 2012-2016թթ. գործողությունների  ծրագրի եզրափակիչ տարին է, ուստի ներկայումս Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից իրականացվող MIBMA ծրագրի շրջանակներում սկսվել են նոր գործողությունների  ծրագրի մշակումը: Փաստաթղթի ընդունման կարևորությունը պայմանավորված է նոր իրողությունների արդյունքում ի հայտ եկած գերակա  ուղղություններով, գործող ԳԾ-ի առանձին գերակա  ուղղությունների արդիականության պահպանմամբ և դրանով իսկ շարունակման,  որոշ դեպքերում գերակա ուղղությունների, ինչպես նաև միջոցառումների և գործողությունների վերաձևակերպման անհրաժեշտությամբ:

ԵԱՀԿ Երևանի գրասենյակի ազգային ծրագրերի պատասխանատու  Օ. Բաբայանը և փորձագետներ Ա. Վարտիկյանը և Ա. Մինասյանը հաղորդեցին ՀՀ  միգրացիայի  պետական  կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների  ծրագրի ազդեցության գնահատման ուղղությամբ իրենց դիրքորոշումների մասին: Քննարկումներ ծավալվեցին մասնավորապես գնահատման ընդունելի ցուցիչների շուրջ:

ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը մասնակիցներին ծանոթացրեց մշակվող 2017-2021թթ. գործողությունների ծրագրի գերակա նոր ուղղության` Միգրացիա և Զարգացում փոխառնչության մասին «Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե»-ի հայաստանյան ներկայացուցչության եզրափակիչ քաղաքականության զեկույցը: Նա մասնավորապես անդրադարձավ զեկույցի <Ռեկոմենդացիաներ> բաժնին, որտեղ ամփոփվել են նոր ուղղության ներքո հավանական միջոցառումները և դրանց գործողությունները` հաշվի առնելով միջազգային փորձը: