ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Օգնություն զոհված ազատամարտիկի ընտանիքին

2016-05-08

    

2016թ. մայիսի 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երևանի Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցը անցկացրեց <Երեխաները երեխաների համար> խորագրով բարեգործական համերգ: Այն նվիրված էր Արցախի պաշտպանության քառօրյա պատերազմում հերոսաբար ընկած զինծառայող Հրաչյա Մուրադյանի հիշատակին:

Բարեգործական համերգը կազմակերպվել էր Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի կողմից:

Համերգի վերջում կազմակերպեց հանգանակություն, որի ողջ հասույթը տրամադրվեց Հրաչյա Մուրադյանի երեխաներին: Միգրացիոն պետական ծառայությունը նույնպես աջակցեց ընտանիքին: