ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

<<Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար>> ծրագրի համակարգման եռամսյակային ութերորդ հանդիպումը

2016-04-28

    

2016թ-ի ապրիլի 27 տեղի ունեցավ <<Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար>> ծրագրի համակարգման եռամսյակային ութերորդ հանդիպումը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի անձնակազմը: Հանդիպման նպատակն էր ամփոփել 2016թ. հունվարից-մարտ ժամանակահատվածում ծրագրի գործունեությունը, ինչպես նաև գործընկերներին տեղեկացնել գալիք միջոցառումների մասին: Միգրացիայի, մասնավորապես վերադարձի և վերաինտեգրման ոլորտում բարձր գնահատվեց <<Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար>> ծրագրի կարևորությունը: Քննարկման ընթացքում մասնակիցները հանդես եկան առաջարկներով և ուղղեցին իրենց կառույցնների համար առանձնահատուկ կարևորություն ունեցող հարցեր:

https://www.facebook.com/TIAproject/