ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը

2016-03-21

 Ս.թ. մարտի 18-ին տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը, որի ընթացքում քննարկվեցին կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարի, դատաիրավական բարեփոխումների, միգրացիոն խնդիրների, սահմանների կառավարման, վիզաների դյուրացման գործընթացի, ինչպես նաև իրավական փոխօգնության ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը:

Միգրացիոն պետական ծառայությունը մշտապես  մասնակցություն է ունեցել ենթակոմիտեի աշխատանքներին: Ենթակոմիտեի 7-րդ նիստի քննարկված հարցերի մի մասը վերաբերում էր միգրացիային, մասնավորապես՝ օրինական միգրացիայի կառավարմանը, անօրինական միգրացիային, ապաստանին առնչվող հարցերին, հետընդունման համաձայանգրերի կատարմանը, ինչպես նաև շարժունակության գործընկերության կիրառմանը: ՄՊԾ-ի ներկայցուցիչը մանրամասն տեղեկություններ ներկայացրեց 2012-2016թթ. և 2014-2016թթ.  ազգային գործողությունների ծրագրերի կատարման ընթացքի, ինչպես նաև  նոր 2017-2021թթ.   համար նախատեսվող ՀՀ միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգի մշակման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն: Ներկայացվեց նաև հետընդունման համաձայնագրերի շրջանակներում ստացված ռեադմիսիոն հայցերի, ինչպես նաև ՀՀ-ում ապաստան ստացած անձանց վերաբերյալ վիճակագրությունը:

ԵՄ ներկայացուցիչները դրական գնահատեցին  Հայաստանի առաջընթացը կառավարման թափանցիկության, հանրային ոլորտի զարգացման, ինչպես նաև միգրացիաի կառավարման ոլորտներում և պատրաստակամություն հայտնեցին շարունակելու համագործակցությունը: