ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Անօրինական միգրացիային նվիրված հանդիպում

2016-03-02

  Ս/թ փետրվարի 24-ից 25-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Լեհաստանի և Ռումինիայի ներքին գործերի նախարարությունների, և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից Պրահյան գործընթացի շրջանակներում կազմակերպված անօրինական միգրացիայի վերաբերյալ 5-րդ պիլոտային ծրագրի եզրափակիչ հանդիպումը:

 Հանդիպմանը ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը ներկայացնում էր ծառայության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մ. Անաստասյանը:

  Հանդիպման նպատակն էր քննարկել հետընդունման համաձայնագրերի կիրարկումն ու արդյունավետությունը, անօրինական միգրանտների նույնականացումը, նույնականացման համար օգտագործվող մեխանիզմներն ու ներգրավված կառույցների գործունեությունը:

 Հանդիպման երկրորդ օրը քննարկվեցին ծրագրի շրջանակներում պատրաստված ուսումնական ձեռնարկը եւ ուղեցույցները,  մասնավորապես նշվեց անդամ պետությունների համապատասխան պետական մարմինների կողմից կատարվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության ներառման անհրաժեշտությունը:

 Ձեռնարկում տեղ կգտնեն նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակներում առկա դրական համագործակցության, ինչպես նաև ԵՄ անդամ երկների կողմից ֆինանսավորվող ծրագրերում ՀՀ միգրացիոն պետական ծառայության ակտիվ ներգրավվածության վերաբերյալ տեղեկությունները: