ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

<<Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ>> թեմայով աշխատաժողով

2016-02-25

    

 Ս/թ փետրվարի 24-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Գալուստ Կիւլպենկեան Հայկական համայնքերի բաժանմունքի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից  համատեղ կազմակերպել էր Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ թեմայով աշխատաժողով, որը նվիրված էր Հայաստանում Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց ինտեգրումը դյուրացնելու  հարցերին: Աշխատաժողովին մասնակցում էին  ՀՀ կառավարության  և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ, տեղական և միջազգային մի շարք ՀԿ-ներ:

 Բացման խոսքով հանդես եկան  ՀՀ սփյուռքի նախարար տիկին  Հ. Հակոբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն  Ա. Ասատրյանը, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկության տնօրեն պարոն Ռ. Փանոսեանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Հովակիմյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Բ. Բուսետոն:

 ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գ. Եգանյանը ներկայացրեց ներկայումս մշակման փուլում գտնվող ինտեգրման քաղաքականության հայեցակարգը:  

 Մանրամասներ` այստեղ http://www.mindiaspora.am/am/News/4430