ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Չինացի դիվանագետների այցը ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայություն

2016-02-23

    

   Ս.թ. փետրվարի 23-ին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ ծառայության պետ պարոն Գագիկ Եգանյանի և ՀՀ-ում Չինաստանի դեսպանության խորհրդական պարոն Գօ Յույի և հյուպատոս պարոն Վանգ Ֆենգի հանդիպումը:

 Հյուրերը հայտնեցին, որ նախատեսված է Չինաստանի քաղաքացի հանդիսացող շինարարների խմբի այցելություն Հայաստան` շինարարական գործունեություն իրականացնելու նպատակով, և այդ կապակցությամբ հետաքրքրված են օտարեկրացիներին ՀՀ-ում աշխատանքի թույլտվության և կացության կարգավիճակի տրամադրման օրենսդրական կանոնակարգումներով:

 Պարոն Գ.Եգանյանը ներկայացրեց օտարերկրացիների աշխատանքի  վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը և պատրաստակամություն հայտնեց ծառայության իրավասությունների շրջանակներում ցուցաբերել աջակցություն:

 Դիվանագետների խնդրանքով ներկայացվեց նաև Սիրիայից Հայաստան ժամանած անձանց պաշտպանության տրամադրման մեխանիզմները, հասարակության մեջ նրանց ինտեգրմանն ուղղված քայլերը և առկա խնդիրները:

 Հանդիպման արդյունքում կողմերը կարևորեցին միգրացիայի ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը: