ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ հանդիպում

2016-02-15

    

Ս.թ. փետրվարի 10-13-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ Պրահյան գործընթացի շրջանականերում Լեհաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների կողմից կազմակերպված ազգային կոնտակտային անձանց փորձագիտական հանդիպումը, որին  մասնակցեց ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միգրացիոն պրոֆիլների, տվյալների հավաքագրման և դրանց վերլուծության վերաբերյալ հարցերը: Ներկայացվեց նաև Հայաստանի միգրացիոն պրոֆիլի համառոտ (Migration profile light) տարբերակի վերջնական արդյունքները: Փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին 2014թ-ին և վերջնականացվեցին 2015թ-ի դեկտեմբերին (փաստաթուղթը հասանելի է այստեղ`

https://www.pragueprocess.eu/en/knowledge-base/migration-profile-light ):

Հանդիպմանը քննարկվեցին նաև ՄՔԶՄԿ-ի Վերապատրաստման և վերլուծական կենտրոնի շրջանակներում 2017թ-ին ստեղծվելիք Միգրացիոն դիտակետի (Migration Observatory) և Վերապատրաստման ակադեմիայի վերաբերյալ փաստաթուղթը, որի առնչությամբ ներկայացվեցին Հայաստանի ակնկալիքներն ու դիրքորոշումը: