ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ղազախստանի նորանշանակ հյուպատոսի այցը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ

2016-02-11

    

Ս/թ փետրվարի 11-ին ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ ծառայության պետ Գագիկ Եգանյանի և Ղազախստանի նորանշանակ հյուպատոս և դեսպանության խորհրդական տկն. Ադիետ Կառլըգաշի հանդիպումը:

Պարոն Եգանյանը ներկայացնեց Միգրացիոն պետական ծառայության գործառույթները և տեղը պետական կառավարման համակարգում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց ՀՀ Եվրասիական Տնտեսական Միության անդամակցության ճանապարհային քարտեզում աշխատանքային միգրացիայի ոլորտում նախատեսված միջոցառումների իրականացման հարցերին: Մանսավորապես խոսվեց քարտեզի 230 կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության  միջև ռեադմիսիոն (հետընդունման) համաձայնագրի, Հայաստանի քաղաքացիների Ղազախստանի տարածքում գտնվելու և Ղազախստանի քաղաքացիների Հայաստանի տարածքում գտնվելու կարգը սահմանող համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (քարտեզի 232 կետ), ինչպես նաև անձը հաստատող ներքին օգտագործման փաստաթղթերով միմյանց տարածք մուտք գործելու մասին (քարտեզի 235 կետ):