ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հաջողությամբ հանձնեցին քննությունները

2016-01-26

    

 Արդեն 8 տարի է, ինչ ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ-ի կողմից մշակվել է <<Միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքներ>> հատուկ դասընթացի ծրագիրը և այն դասավանդվում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի մագիստրատուրայի առաջին կամ երկրորդ կուրսի ուսանողներին:

Դասընթացի ծրագիրը ներառում է միգրացիոն ոլորտին առնչվող 15 տարբեր թեմաներ, այդ թվում բնագավառի հիմնական հասկացություններն ու տեսությունները, միգրացիոն իրավիճակը Հայաստանի անկախացումից ի վեր, Հայաստանի բնակչության տեղաշարժերի կառավարման համակարգն ու օրենսդրական դաշտը, և այլ հարցեր, ինչպես նաև սենմինար պարապմունքներ:

Միգրացիային առնչվող հիմնախնդիրները միշտ եղել են ակտիվ քննարկումների կիզակետում, այդ նպատակով անհրաժեշտություն առաջացավ նաև ուսանողներին/ապագա մասնագետներին գիտելիքներ հաղորդել և զինել միգրացիոն հարցերին առավել համապարփակ և խորությամբ տիրապետելու համար:

Ս. թ. հունվարի 25-ին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Ազգային անվտանգության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները հաջողությամբ հանձնեցին <<Միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքներ>> առարկայի ավարտական քննությունը: