ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

2015-12-09

 Այսօր` ս/թ դեկտեմբերի 9-ին, Բրյուսելում տեղի է ունենում ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի հանդիպում «Շարժունակության շուրջ գործընկերության» շրջանակներում:  Հայկական պատվիրակությունը ղեկավարում է փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, պատվիրակության կազմում են ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ:

 Հանդիպման օրակարգում ընդգրկված են օրենսդրական և ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացման վերաբերյալ վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Հայկական կողմը ներկայացնելու է «Շարժունակության շուրջ գործընկերության» շրջանակներում ավարտված և ընթացիկ նախագծերի արդյունքները և 2016թ. գերակայությունները: