ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը

2015-11-30

 Ս/թ նոյեմբերի 26-ին Սանկտ-Պետերբուրգում անցկացվեց ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական 18-րդ նիստը: Նիստին Հայաստանից մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը:

 Նիստի օրակարգում ընդգրկված էր ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն ոլորտին առնչվող 16 հարց, որոնք վերաբերում էին անդամ պետություններում միգրացիոն իրավիճակին, աշխատանքային միգրանտների նկատմամբ հանդուրժողականություն սերմանելուն, էլեկտրոնային քարտերի ներդրմանը, երկկողմ ռեադմիսիոն համաձայնագրերի կնքմանը, անօրինական միգրացիայի դեմ պայքարին և այլն:

 Նիստի հաջորդ օրը` նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ նաև ԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական ասամբլեայի 43-րդ լիագումար նիստը, որի ժամանակ «Համագործակցությունը որպես միգրացիոն ոլորտում ժամանակակից մարտահրավերների հաջող դիմադրության գրավական» թեմայով   ելույթ ունեցավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: