ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի հարցերի շուրջ հայ-ֆրանսիական բանակցություններ

2015-11-20

    

 Ս/թ նոյեմբերի 17-19-ը Փարիզում Հայաստանի և Ֆրանսիայի միգրացիայի հարցերով զբաղվող իրավասու մարմինների ներկայացուցիչները համատեղ քննարկեցին երկկողմ համաձայնագրերի նախագծեր ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման արձանագրության և բնակչության տեղաշարժի վերաբերյալ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը:

 Բանակցությունների արդյունքում ամբողջությամբ համաձայնեցվել է ՀՀ կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև «ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրության տեքստը, և այն պատրաստ է ստորագրման: Կողմերը ընդհանուր ընկալման հանգեցին ՀՀ կառավարության և Ֆրանսիայի կառավարության միջև բնակչության տեղաշարժի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի դրույթների շուրջ և որոշվեց, որ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն: Բանակցությունների ավարտին ստորագրվեց եզրափակիչ արձանագրություն: