ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի աշխատանքային խմբի 7-րդ հանդիպումը Դաքքայում

2015-11-13

    

 Ս/թ նոյեմբերի 9-10-ը Դաքքայում տեղի ունեցավ Բուդապեշտյան գործընթացի «Մետաքսե ճանապարհ տարածաշրջան» աշխատանքային խմբի 7-րդ հանդիպումը, որին մասնակցում էին 6 միջազգային կազմակերպությունների և 19 երկրի ներկայացուցիչներ: ՀՀ-ից հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Հանդիպման թեման վերաբերում էր միգրացիային և զարգացմանը: Այն նպատակ ուներ տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակման միջոցով սահմանել գերակայություններ Մետաքսե ճանապարհի գործընկերության իրականացման համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ոլորտի հիմնական թեմաներին, ինչպիսին են քաղաքականության համապատասխանեցումը, միգրացիայի տնտեսական գործոնները և սոցիալական ազդեցությունը, միգրանտների իրավունքների պաշտպանությունը և սփյուռքի ներգրավվածությունը: Մասնակից երկրների ներկայացուցիչները 4 աշխատանքային թեմատիկ խմբերում քննարկեցին և ներկայացրին առաջարկներ’ ոլորտի գերակայությունները կոնկրետ գործողությունների վերածելու համար: Հանդիպման ավարտին մասնակիցները ուսուցողական այց կատարեցին Բանգլադեշի Էմիգրանտների բարեկեցության և արտասահմանյան զբաղվածության նախարարություն, որտեղ ներկայացվեցին նախարարության գործառույթները, քաղաքացիների հետ տարվող աշխատանքները: