ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիայի դրական ազդեցության փորձի ուսումնասիրման այց Թբիլիսի

2015-10-14

Ս. թ.  հոկտեմբերի 12-ից 16-ը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ աշխատակազմի ղեկավար Հ. Աբրահամյանը <Ժողովուրդների զարգացման միջազգային կոմիտե> ՈԱԿ-ի հրավերով մասնակցեց <Միգրացիայի սոցիալ-տնտեսական դրական ազդեցության ուժեղացումը Հայաստանում ավելի լավ ապագայի համար> ծրագրի շրջանակներում Թբիլիսիում կազմակերպված փորձի ուսումնասիրման այցին:

Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիում կայացավ Սփյուռքի հարցերով տարածաշրջանային ֆորում-շնորհանդեսը, որով ազդարարվեց Գլոբալ Սփյուռքի շաբաթ 2015թ. միջոցառումների մեկնարկը: Ֆորումը կազմակերպվել էր Վրաստանի Սփյուռքի նախարարությունը: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ (այդ թվում՝ ՀՀ սփյուռքի նախարարությունից), դեսպաններ, Վրաստանում տեղակայված միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, վրացական սփյուռքի գործարարներ և ներդրողներ: Ընդհանուր առմամբ Ֆորումն ուղղված էր միգրացիա և զարգացում կապի ապահովման խնդրի լուծմանը: 3-րդ քննարկումների հարթակը նվիրված էր Հայաստանի Սփյուռքին և միգրացիայի դրական ազդեցության հայաստանյան փորձին:

Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան Վրաստանի Կենտրոնական բանկում միգրանտների և սփյուռքի ներկայացուցիչների կողմից դրամական փոխանցումների հարցերով:

Հասարակական կազմակերպություններ և ICMPD կատարված այցելությունների ընթացքում ընդունող կողմերը ներկայացրին ոլորտում իրենց կողմից միգրացիայի և զարգացման համատեքստում իրականացված ծրագրերը:

Այցը եզրափակվեց հայկական սփյուռքի <Հայարտուն> (Հայ արվեստի տուն) կազմակերպության հետ հանդիպումով, որն առիթ հանդիսացավ ծանոթանալու Վրաստանում հայակական համայնքի հետ շփումների զարգացմանը և Հայաստանի հետ կապի ամրապնդմանն ուղղված ծրագրերին:

Հ. Աբրահամյանի կողմից ներկայացվեց Միգրացիա և զարգացում համատեքստում Հայաստանում վարվող պետական քաղաքականությունը և կոնկրետ ծրագրերը: Նա միաժամանակ անդրադարձավ Հայաստանում այս ոլորտում տարբեր միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքներին՝ մասնավորապես կենտրոնանալով Միգրանտների և սփյուռքի ներկայացուցիչների համար ստեղծված դրամական փոխանցումների գների համեմատման ինտերնետային տեղեկատվական համակարգերի վրա: