ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԲՐԻԿՍ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների հանդիպումը

2015-10-08

    

 2015թ.-ի հոկտեմբերի 7-ին մեկնարկել և մինչև հոկտեմբերի 9-ը ՌԴ Սոչի քաղաքում տեղի է ունենալու ԲՐԻԿՍ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների առաջին հանդիպումը և <<Միգրացիայի կառավարման նոր ռազմավարություները` որպես հասարակության զարգացման հաջողության գրավական>> կլոր-սեղան քննարկումը: Սա նոր գործընթացի սկիզբ  է,  այս  անգամ  ԲՐԻԿՍ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների ձևաչափով: Նման  բարձր մակարդակի  հանդիպումները  խիստ կարևոր են և միտված  են միգրացիոն հիմնախնդիրների լուծմանն  ուղղված  գործողությունների ընդունմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը, ով կլոր-սեղան քննարկման ընթացքում հանդես կգա երկու ելույթներով: