ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

<Հանձնումը և ապաստանը> թեմայով կլոր սեղան-քննարկում

2015-09-30

    

 Սեպտեմբերի 29-ին <Մարիոթ> հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպային խորհրդի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված <Հանձնումը և ապաստանը> թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ոլորտին առնչվող ՀՀ պետական կառավարման մարմինների և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 Բացման խոսքով հանդես եկան ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տիկին Նատալիա Վուտովան:

 ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչ Արմենուհի Հարությունյանը և ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Լուիզա Մանուկյանը ներկայացրեցին քրեական պատասխանատվության ենթարկելու համար օտարեկրյա քաղաքացիներին հանձնման վերաբերյալ ներպետական օրենսդրությունը և պրակտիկան: ՄՊԾ ներկայացուցիչ Պետրոս Աղաբաբյանը խոսեց հանձնման և ապաստանի փոխկապակցվածության հարցերի,  ՀՀ-ում ապաստան հայցողներին և փախստական ճանաչված անձանց իրենց ծագման երկրներ հանձնման անթույլատրելիության վերաբերյալ:  

 Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչ պարոն Անդերս Մերսոնը ներկայացրեց համապատասխան դատական պրակտիկան ապաստան հայցողների և փախստականներին չհանձնման երաշխիքների վերաբերյալ, իսկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Ժնևի գրասենյակի ներկայացուցիչ տիկին Սիբիլ Կապֆերերը` հանձնման և ապաստանի վերաբերյալ միջազգային իրավական բազան: Ելույթով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Միխայիլ Լոբովը:

 Ակտիվ քննարկումների արդյունքում մասնակիցները կարևորեցին հանձնման և ապաստանի ոլորտում պետական և ոչ պետական մարմինների համագործակցությունը, առկա խնդիրների` օրենսդրական փոփոխությունների ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: