ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ-ի ՓԳՀ-ի ծրագրի Գործադիր կոմիտեի 66-րդ նիստը

2015-10-05

    

 Ս.թ. հոկտեմբերի 5-ին Ժնևում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի նիստը: Հայաստանը որպես Գործադիր կոմիտեի անդամ առաջին անգամ է մասնակցեց նիստին: Հայաստանը դարձել է այս կարևոր կազմակերպության լիիրավ անդամ 2014 թվականից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, նա ելույթ կունենա հոկտեմբերի 6-ի նիստի ընթացքում, նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՄԱԿ ՓԳՀ-ի Եվրոպական բյուրոյի տնօրենի հետ: Նիստին բացման խոսքով ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար պարոն Ա. Գուտերեշը:

  ՄԱԿ ՓԳՀ գերագույն հանձնակատարի ծրագրի գործադիր կոմիտեն գործում է 1959թ. հունվարի 1-ից: ՄԱԿ ՓԳՀ կառավարող մարմին հանդիսացող գործադիր կոմիտեն նպատակ ունի քննարկելու և հաստատելու գործակալության ծրագրերը և բյուջեն, խորհրդատվություն տրամադրելու միջազգային պաշտպանության հարցերով և քննարկելու այլ հարցերի լայն շրջանակ ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկերների հետ: Կոմիտեն հրավիրում է մեկ տարեկան նստաշրջան, որը սովորաբար տեղի է ունենում Ժնևում հոկտեմբերի առաջին կեսին և տևում է մեկ շաբաթ: Կոմիտեին ներկայումս ունի 85 անդամ: