ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Բուդապեշտ

2015-09-14

    

Ս.թ. սեպտեմբերի 9-11-ը Բուդապեշտում ՄԱԿ ՓԳՀ-ի ժնևի գրասենյակի կողմից կազմակերպվել էր <Քաղաքաբնակ փախստականների ինտեգրման վերաբերյալ լավագույն փորձի փոխանակում> սեմինար, որը 5-րդն և վերջինն էր նմանատիպ՝ տարբեր աշխարհամասերին վերաբերող  միջոցառումնեի շարքում: Այս անգամ անդրադարձ էր կատարվել Եվրոպական երկրների փորձին:

Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ ՓԳՀ-ի Եվրոպական տարբեր երկրների գրասենյակների աշխատակիցներ, ինչպես նաև  նույն երկրների մի շարք պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից մասնակցեցին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության ինտեգրման հարցերի բաժնի պետ Իրինե Հակոբյանը,  ՄԱԿ ՓԳՀ-ի Հայաստանյան գրասենյակի ծրագրերի բաժնի պետ՝ Նվեր Սարգսյանը և <ԿԱԶԱ> հիմնադրամի փախստականների ծրագրերի համակարգող՝ Մարինե Թունյանը: 

Միջոցառումը ներառում էր 15 նստաշրջաններ:

Հայաստանից մասնակիցները ներկայացրին 4 ծրագրեր հետևյալ նստաշրջաններում.    

  • Համագործակցություն և համակարգում կառավարության հետ- Ի. Հակոբյան
  • Կամավորներ և դաստիարակներ/մենթորներ-Մ. Թունյան
  • Կենսաապահովում՝ շահութաբեր ծրագրեր-Ն. Սարգսյան

Կենսաապահովում՝ աշխատանքի տեղավորում-Ն. Սարգսյան