ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Գերմանիա

2015-09-24

    

Ս.թ. սեպտեմբերի 15-18-ը Բեռլինում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) Պրահյան գործընթացի շրջանականերում Լեհաստանի և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունների կողմից կազմակերպվել էր ուսումնական այց` միգրացիոն պրոֆիլով զբաղվող աշխատակիցների համար, որին մասնակցեց ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը:

Ուսումնական այցի ընթացքում հանդիպումներ եղան Գերմանիայի Անօրինական միգրացիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման և վերլուծության միասնական կենտրոնում (GASIM): Կենտրոնի տնօրենը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի մանդատը, գործառույթները և կառուցվածքը, այնուհետև միգրացիոն ոլորտի օրենսդրությունն ու միջգերատեսչական համագործակցությունը, Գերմանիայի միգրացիոն քաղաքականության դաշնային և տարածքային մակարդակներում միգրացիոն տվյալների և դրանց կիրառման վերլուծական ու հետազոտական մոտեցումները: Համեմատական վերլուծություն կատարվեց օրինական և անօրինական միգրացիոն հոսքերի և դեպի Գերմանիա անօրինական միգրանտների տեղափոխման հարցերի, խոսվեց հիմնական մարտահրավերների մասին, ինչպես նաև ներկայացվեց ռիսկերի վերլուծության մոդելը:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները խոսեցին Գերմանիայի միգրացիոն ներկայիս իրավիճակի, մասնավորապես Սիրիայից և այլ տարածաշրջաններից դեպի Գերմանիա փախստականների ներհոսքի մասին:

Ներկայացումներ եղան նաև Չեխիայի Միգրացիայի և սահմանների պաշտպանության վերլուծական կենտրոնի (ANACEN), Շվեդիայի միգրացիոն գործակալության, Լեհաստանի ներքին գործերի նախարարության, ՄՄԿ-ի Գերմանիայում համաշխարհային միգրացիայի տվյալների վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների կողմից: