ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի Սենատորի այցը Ծառայություն

2015-09-23

    

Հայաստան այցելած Ֆրանսիայի Սենատի անդամ Ժան-Իվ Լըկոնտը ս.թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ-ում ֆրանսիայի փոխդեսպան պարոն Ֆայի ուղեկցությամբ հանդիպեց ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության (Ծառայություն) պետ պարոն Գ. Եգանյանին:

Հանդիպման ընթացքում սենատորը հիմնականում հետաքրքրվեց Ծառայության գործունեությամբ, միգրացիոն ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հարցերով, ներկայումս Սիրիայից և Իրաքից փախստականների հիմնախնդիրներով, ինչպես նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումների ազդեցությամբ` միգրացիոն իրավիճակի վրա:

Պրն. Եգանյանը անդրադառնալով Ծառայության գործունեությանը ներկայացրեց ապաստանի համակարգը, ապաստանի դիմումների վիճակագրությունը, Հայաստանում ապաստանած  սիրիահայերի հետ տարվող աշխատանքները և այլն: Նա գոհունակությամբ նաև նշեց հայ-ֆրանսիական համագործակցության խորացման և ամրապնդման մասին, մասնավորապես անդրադարձավ համագործակցության իրավական հիմքերին` ռեադմիսիոն համաձայնագրին և դրա կիրարկման արձանագրությանը, ինչպես նաև ներկայումս քննարկման փուլում գտնվող միգրացիայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության վերաբերյալ համաձայնագրին: Կարևորվեց նաև OFII պաշտոնական ներկայացուցչության առկայությունը Հայաստանում, ինչպես նաև երկկողմ ու բազմակողմ հիմնական վերադարձի ծրագրերի իրականացումը: