ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապաստան հայցողների ընդունման փորձի փոխանակում Թբիլիսիում

2015-09-04

    

Վրաստանի Հանրապետության ապաստան հայցողների ընդունման կենտրոնի գործունեությանը ծանոթանալու նպատակով 2015թ. օգոստոսի 31-ին Հայաստանի պատվիրակությունը գործուղվեց Թբիլիսի: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՄՊԾ ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը, <Հատուկ կացարան> ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Արտաշես Հարությունյանը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աշխատակից Նաիրա Մարությանը և <Հայկական կարմիր խաչ>  ընկերության աշխատակից Կարեն Խաչատրյանը:

Սեպտեմբերի 1-ին պատվիրակությունն այցելեց Վրաստանի Հանրապետության բռնազավթված տարածքներից ներքին տեղահանված անձանց տեղավորման և փախստականների հարցերի նախարարության աշխատակազմի միգրացիայի, հայրենադրաձության և ապաստանի վարչություն, ծանոթացավ վարչության  աշխատանքներին: Այնուհետև այցելեց Մարտկոպիի ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոն, հանդիպեց կենտրոնի աշխատակազմի հետ, ծանոթացավ կենտրոնի գործունեությանը: 

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ հանդիպում կենտրոնի հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հետ: Վերջիններս ներկայացրեցին իրենց կազմակերպությունների աշխատանքային գործունեությունը:  

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Վրաստանի  գրասենյակում Հայաստանի պատվիրակությանն ընդունեց գրասենյակի ներկայացուցիչ տիկին  Սիմոնե Վոլկենը: Նա խոսեց ապաստան հայցողների հետ տարվող աշխատանքներում իրենց գրասենյակի կողմից Վրաստանի կառավարությանը ցուցաբերված աջակցության, ներկայումս իրականացվող ծրագրերի մասին:

2 օրյա այցելությունը Վրաստան կազմակերպել էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը: