ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Վերաինտեգրման համագործակցության և համակարգման 8-րդ հանդիպում

2015-09-04

    

Ս/թ սեպտեմբերի 3-ին տեղի ունեցավ Վերաինտեգրման համագործակցության և համակարգման ֆորումի 8-րդ հանդիպումը: Հանդիպումը նախատեսված է վերաինտեգրման ոլորտում աշխատող պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 
Հանդիպման ընթացքում Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը ներկայացրեց Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության հայեցակարգի նախագիծը: Հայեցակարգի նպատակն է սահմանել այն գերակա ուղղությունները, որոնք պետք է դրվեն ՀՀ քաղաքացիների արդյունավետ վերաինտեգրմանն ուղղված քաղաքականության հիմքում: Նախատեսվում է, որ հայեցակարգից կբխի նաև համապատասխան գործողությունների ծրագիր, որը կապահովի վերադարձող միգրանտների լիարժեք վերաինտեգրումը: Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները խոսեցին այն մասին, թե ինչպես կարելի է բարելավել քննարկվող փաստաթուղթը և վերաինտեգրման ինչ խնդիրների և ասպեկտների վրա պետք է առավելապես կենտրոնանալ: Հատկանշական է, որ այս պահին Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի աջակցությամբ մշակվում է նաև ինտեգրման հայեցակարգ: Նաախատեսվում է, որ երկու հայեցակարգերի վերջնական տարբերակները մեկ փաստաթուղթ են կազմելու և արտացոլվելու են միգրացիայի գործողությունների նոր ծրագրում: 
Հանդիպման ավարտին բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները խոսեցին իրենց ընթացիկ և գալիք միջոցառումների մասին: