ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

<<Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում>> ծրագրի 2-րդ փուլում նախատեսվող ուսուցման կուրս

2015-09-09

    

Ս. թ.  օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը ՀՀ ՏԿԱԻՆ ՄՊԾ աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը մասնակցեց Դանիայի Տինգլև  քաղաքում կազմակերպված  <<Տեխնածին եւ տարերային աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում արեւելյան տարածքում>> ծրագրի 2-րդ փուլում նախատեսվող ուսուցման այցին:

Ուսումնական այցի նպատակն էր ծանոթանալ քաղաքացիական պաշտպանության եվրոպական մոդելներին, վաղ ահազանգման համակարգերին, այդ մոդելները և համակարգերը կիրառող երկրների փորձին, ինչպես նաև աղետի վայր մեկնած փրկարական ջոկատների կողմից իրականացվող գործողություններին, ռիկսերի գնահատմանը, լիազորությունների ճիշտ բաշխմանը:

Եղան դասախոսություններ մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների վերաբերյալ, անդրադարձ եղավ աղետի գոտիներում փրկարարական աշխատանքներ իրականացնող միջազգային և հասարակական կազմակերպությունների գործունեությանը: