ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Փախստականների ընդունման ցուցադրական սցենար` <Շանթ-2015> հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության շրջանակներում

2015-09-07

    

<Շանթ-2015> հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժության շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակիցների կողմից Նուբարաշենում խաղարկվեց հարևան պետությունների տարածքներից զանգվածային Հայաստանի Հանրապետություն ներգաղթած փախստականների ընդունման, նրանց խնդիրների լուծման ցուցադրական սցենար:

Վրանային ավան էին գործուղվել Միգրացիոն պետական ծառայության 9  աշխատակիցներ: Ձևավորվել էր 2 աշխատանքային խումբ, որոնցում, բացի ծառայության 2-ական աշխատակիցներից, ընդգրկված էին նաև մեկական թարգմանիչ և լուսանկարիչ` համապատասխան լուսանկարչական սարքավորում­ներով: Աշխատանքային խմբերն ապահովված  էին համակարգչային տեխնիկայով, գրասենյակային սարքերով, անձանց հաշվառում իրականացնելու համար մատյաններով և անհրաժեշտ այլ  պարագաներով: Բացի այդ ձևավորվել էր մեկ աշխատանքային խումբ ևս, որը ծառայության շենքում կազմակերպում էր ապաստան հայցողների վկայականների լրացման աշխատանքը:

Ծառայության աշխատակիցները ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և մյուս մասնակիցներին ներկայացրեցին փախստականների ընդունման, գրանցամատյան-ներում նրանց տվյալների գրանցման, լուսանկարման և ՀՀ-ում ապաստան հայցողի անձը հաստատող վկայականների տրամադրման ընթացակարգերը:

Ի թիվս ՀՀ մի շարք գերատեսչությունների, միջոցառմանը ներկա էին նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և <Հայկական կարմիր խաչ ընկերության> աշխատակիցները: