ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աղվերանում տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2015-08-31

    

 2015թ. օգոստոսի 28-29-ին Աղվերանում կայացավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 Նիստը նվիրված էր երկու կարևոր հարցերի` ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից <Օտարերկրացիների մասին> ՀՀ  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարալու մասին> նոր խմբագրությամբ շարադրված ՀՀ օրենքի նախագծի  և ԵԱՀԿ ազգային փորձագետի կողմից գործող` 2012-2016թթ. գործողությունների ծրագրի գնահատման և նոր` 2017-2021թ. գործողությունների ծրագրի մշակման համար առաջարկությունների ներկայացմանը: Վերջինիս հետ կապված մանրամասն անդրադարձ կատարվեց Գնահատման մեթոդոլոգիային և դրան համապատասխան մշակված և մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին և համագործակցող ՀԿ-ներին և միջազգային կազմակերպություններին ուղարկված հարցաթերթերին:

 Սեմինարի երկրորդ օրվա ընթացքում գնահատման հարցման թիրախային խմբի կողմից ներկայացվեցին իրենց մասով հարցաթերթի արդյունքները, որոնց հաջորդեցին քնարկումների ծավալում և առաջարկությունների հավաքագրում: